15:07 , 17 հունվար, 2015
Galatv.am-ը գրում է․
«Ես, որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»: Սրանք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքերն են: Կոստանյանի այս պատասխանատու հայտարարությունը, հիշեցնենք, հնչել է հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է ՀՀ օրենսդրությամբ և մեր դատարանում դատապարտվի: Դատախազը կոնկրետ ժամկետներ չնշեց՝ ասելով, որ ցանկացած պահին էլ հնարավոր է, որ դիմի: Իսկ գյումրեցի ցուցարարները նրան երեք օր ժամանակ տվեցին:
Դիմե՞լ է արդյոք Գևորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նշեք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին:
Սույն տեղեկատվությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից: Սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Օրը ոչ աշխատանքային է, և հավանաբար սրանով է պայմանավորված այն, որ դատախազության աշխատանքային հեռախոսահամարներին պատասխանող չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ