14:52 , 17 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Եվրոպան սարսափում է քաղաքակրթությունների բախումներից: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: «Անշուշտ Եվրոպայում ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել, սակայն մշակութային ներթափանցումը հնարավոր չէ զորքով կանգնեցնել։ Քրիստոնեության նահանջը, կարծում եմ, սկսվել է Հայոց ցեղասպանությունով»,-ասաց նա և նշեց, Եվրոպան պետք է օժանդակի Հայաստանին, և Արցախի անկախությանը:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին հագցրեք այն զսպաշապիկը Թուրքիային, որը Հայոց ցեղասպանության տեսքով է, ինչպես Գերմանիային եք հագցրել Հոլոքոսթը»,- ասաց նա և նշեց, որ թուրքական գրոհ կլինի այն ժամանակ, երբ Էրդողանը կասի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ