Ճարպակալումից տառապող երեխաներին հաշմանդամության նպաստ է հատկացվում Բրիտանիայում


14:50 , 17 հունվար, 2015

Statistics show 50 obese under-16s were given disability benefits - at a cost to the taxpayer of around £250,000 per yearՄեծ Բրիտանիայում ճարպակալման հետ կապված հիվանդություններ ունեցող մինչև 5 տարեկան երեխաները հաշմանդամության նպաստ են ստանում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 16 տարեկանից ցածր 50 բնակչի տրամադրվել է նպաստ: Սա նշանակում է, որ հարկատուների վճարած հարկերից նպաստի տեսքով տարեկան 378 625 դոլար է տրամադրվել այս երեխաներին։ Այս հիսուն երեխաներից տասը հինգ տարեկան էլ չկային, քսանը հինգից տասնմեկ տարեկան էին և մյուսը քսանը՝ տասնմեկից տասնվեց տարեկան։ 

Ստեղծված իրավիճակն առաջացրել է մի շարք քաղաքացիների դժգոհությունը։ Ըստ Աշխատանքի ու թոշակների նախարարության տվյալների՝ 2013/14 թթ. մինչև 16 տարեկան 2,290 երեխա ստացել է հաշմանդամության նպաստ   մետաբոլիկ հիվանդությունների համար։ Նպաստառուների ցուցակում հաշվառված էին մինչև 5 տարեկան 630 երեխա և ևս 50 երեխա, ում մոտ ախտորոշվել էր ճարպակալում։

Մետաբոլիկ հիվանդությունները հիմնականում կապված են նյութափոխանակության խանգարումների հետ։ Այդ հիվանդություններից թերևս ամենահայտնին շաքարախտն է։ Մետաբոլիկ հիվանդություններից շատերը կապված են ճարպակալման հետ, շատերն էլ սրվում են ճարպակալման հետևանքով։ Այնումենայնիվ, գոյություն ունեն որոշ մետաբոլիկ հիվանդություններ, որոնք պայմանավորված են ժառանգական գործոններով։ Ճարպակալման ազգային ֆորումի նախագահ Թեմ Ֆրայը նշել է, որ մտահոգիչ է, որ որևէ երեխա պաշտոնապես համարվում է այնքան գեր, որ հարկ է լինում նրան հաշմանդամության նպաստ հատկացնել։ Նա նշել է.Weight could be a factor in why children listed as having a metabolic disease require the benefit, as many of the conditions are linked to or aggravated by obesity (stock image)

Փոխանակ անենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն այդ աստիճան չգիրանան, մենք չափորոշիչներ ենք սահմանում գեր երեխաների համար, որոնց համապատասխանող երեխաները նպաստ են ստանում։ Մենք չենք կարողանում վերահսկողության տակ պահել մեր երեխաների քաշի ավելացումը։ Անգամ եթե նրանք ժառանգական կամ մետաբոլիկ հիվանդություն ունեն, քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի թույլ չտանք նրանց այդքան գիրանալ։ Երեխաները խոցելի են, ու այս վիճակը ծնողների կողմից անտեսված լինելու հետևանքով է առաջացել։ Առողջապահության պատասխանատուները նույնպես պետք է միջամտեն, նախքան իրավիճակն այդքան կսրվի։

Children under five are receiving disability benefits for medical conditions linked to obesity (stock image)

Հաշմանդամության նպաստը, որի չափը տատանվում է շաբաթական 32-210 դոլարի սահմաններում, հատկացվում է լրացուցիչ խնամք կամ հենաշարժողական խնդիր ունեցող երեխաներին։ Նպաստի հստակ չափը որոշվում է՝ կախված առողջական  խնդիրների լրջությունից։ Նպաստը տրվում է երեխաների խնամակալներին՝ անկախ վերջիններիս եկամտի չափից։ Մինչև 16 տարեկան բրիտանացիներից 6,240  մարդ չափազանց գիրության համար  48 միլիոն դոլարի նպաստ են ստանում։ Ուշադրություն դարձրեք, որ նպաստը հատկացվում է ոչ թե սոսկ գեր, այլ գիրության հետ կապված առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Այնուամենայնիվ, սոսկ նպաստ հատկացնելը դեռևս բավական չէ, պետք է լուրջ միջոցառումներ իրականացնել նմանօրինակ գիրությունը կանխարգելելու համար։