Գյումրիում վախի մթնոլորտը չի վերացել


14:16 , 17 հունվար, 2015

Գյումրիում վախի մթնոլորտը չի վերացելYerkir.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանից Yerkir.am-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ վիճակ է հիմա Գյումրիում, որովհետև երկու օր առաջ ծայր առած հուզումները շատ դժվար էր հանդարտեցնելը անգամ Սրբազանին համար: «Անկեղծ ասած՝ լավ չվարվեցին սրբազանի հետ , կոպեկ ու կրակայիչ նետեցին նրա ուղղությամբ: Մի բան կարող եմ ասել՝ խառնաշփոթ ստեղծողները դրսից էին, բայց դե գյումրեցիներն էլ էին տաքացել»: Հիմա, ըստ պատգամավորի, Գյումրիում համեմատաբար հանգիստ վիճակ է: Երեկ գյումեցիները մասնակցել են զոհվածների ինքնահողին, որից հետո զոհվածների հարազատները հայտարարություն են տարածեցել, որ նախորդ օրվա դեպքերի հետ իրենք ոչ մի կապ չունեն, իրենք իրենց սուգն են սգում, ընդամենը պետք է սպասեն գործի քննությանը` հավելելով, որ պահանջատեր են ու պահանջում են արդար դատավարություն: «Ավելի շատ մարդիկ հուզված են, նաև վախի մթնոլորտ կա , մարդիկ զայրացած են, որ նման դեպք կրկնվեց 16 տարի առաջ, կրկնվեց այսօր»,- ասաց պատգամավորը: Այն հարցին, թե արդյոք՞ ռուս զինվորականները վախենում են Գյումրիում դուրս գալ փողոց, պատասխանեց. «Այո, ժողովրդի բողոքի ակցիայից վախեցած են, որ եթե էդ կարգի ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց ու գնալ ռուսական դեսպանատան ու ռազմաբազայի վրա, յուրաքանչյուր ռուս էլ հասկանում է, որ ամեն ազգույշ քայլ կարող է ճակատագրական լինել , որովհետև այս պահի դրությամբ մարդիկ հոգեբանորեն ճնշված են, մանավանդ երեխաների վրա ձեռք բարձրացնելու փաստն է նրանց հունից հանել , անկանխատեսել է , թե ինչ կարող է լինել , եթե հանդիպեն որեւէ ռուս զինվորականի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ