Մաշկը մշտապես խնամքի կարիք ունի, որպեսզի ունենա առողջ և թարմ տեսք։ Հնարավոր է արդեն փորձել եք բազմաթիվ մրգային դիմակներ, սակայն ոչ բանջարեղենով պատրաստված դիմակ։
Բանջարեղենը ևս հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, որոնք կսնուցեն և կերիտասարդացնեն մաշկը։
Ներկայացնում ենք սպանախով պատրաստվող դիմակ, որը հարուստ է վիտամին C-ով, E-ով, A-ով, որը հարուստ է ռետինոլով և մաշկի ծերացման դեմ պայքարի հիանալի միջոց է։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է կես բաժակ սպանախի ծեծված տերևներ, 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթ և 1 թեյի գդալ լիմոնի հյութ։
