Գյումրիի դեպքեր. Ամարյանը էլի աղանդ «գտավ»


14:00 , 17 հունվար, 2015

Գյումրիի դեպքեր. Ամարյանը էլի աղանդ «գտավ»Panorama.am-ը գրում է․

Գյումրիում կատարված հանցագործությունը պետք է դաս լինի հայաստանյան ղեկավարության համար, որ կարողանան վերահսկել ցանկացած անձի, ով զենք կրելու իրավունք ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: 

Նա խոսեց հանցագործության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի ընտանիքի անդամների մասին: Ըստ Ա. Ամարյանի, նրա հայրն ու մայրը «Հավատ, հույս, սեր» խարիզմատիկ եկեղեցու հովիվներ են, վերադաս եկեղեցին գտնվում է Չիտա քաղաքում: Որպես եկեղեցի, հունվարի 3-23-ը պահք են պահում: Եկեղեցու ղեկավարման մեխանիզմը G12 է կոչվում: Ըստ Ա. Ամարյանի, այդ եկեղեցու հետևորդները 12-ի հետ կապված ունեն որոշ գաղափարներ: 

Միաժամանակ նա նշեց, որ խարիզմատիկ եկեղեցու հետևորդները, երկար ժամանակ լինելով եկեղեցու մեջ, կարող են ստանալ հոգեկան շեղումներ ու կատարել նույնիսկ այնպիսի հանցագործություն, ինչպիսին կատարվեց Գյումրիում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ