Գյումրիի բ/կ-ում գտնվող ոստիկանը հնարավոր է այսօր դուրս գրվի


13:12 , 17 հունվար, 2015

Գյումրիում  հունվարի 15-ին տեղի ունեցած բռնությունների հետեւանքով Գյումրիի բժշկական կենտրոնում գտնվող ոստիկանը հնարավոր է այսօր դուրս գրվի: Այս մասին ասել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Իսահակյանը նշել է, որ հիվանդը որեւէ լուրջ խնդիր չունի, ամեն ինչ նորմալ է եւ հենց այսօր էլ կարող է  դուրս գրվել: Ինչ վերաբերում է Երեւան տեղափոխված եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված ոստիկանին, Արմեն Իսհակյանը նշեց, որ կապի մեջ է նրանց հետ, այժմ ոստիկանը հետվիրահատական ընթացքի մեջ է, նա հնարավոր է հիվանդանոցում մնա 2 շաբաթ: