Դավութօղլուն առաջարկում է Հալեպի օդային տարածքը հայտարարել ոչթռիչքային


12:02 , 17 հունվար, 2015

Դավութօղլուն առաջարկում է  Հալեպի օդային տարածքը հայտարարել ոչթռիչքայինYerkir.am-ը գրում է․

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անհրաժեշտ է համարում սիրիական Հալեպ քաղաքի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի սահմանել՝ հաղորդում է TACC գործակալությունը: «Խնդրի լուծումը կայանում է ոչ միայն Իսլամական պետության ծայրահեղականների դեմ պայքարը: Անհրաժեշտ է Հալեպի օդային տարածքը ոչթռիչքային գոտի հայտարարել, որպեսզի գոնե այդ քաղաքը պաշտպանեն Ասադի օդուժի ռմբակոծություններից»-հայտարարել է Դավութօղլուն: «Այդ ժամանակ Թուրքիա գաղթականներ չեն գա»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ոչթռիչքային գոտի հայտարարելու խնդրով պետք է զբաղվի միջազգային հանրությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ