Պերմյակովը հոգեկան խանգարում ունեցող մարդու տպավորություն չէր թողնում. ասաց, որ զղջում է. փաստաբան


11:53 , 17 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Պերմյակովը բավական ադեկվատ էր, իրեն նորմալ էր պահում, հանգիստ էր, բայց հոգնած վիճակում. դժվարությամբ էր հաղորդակցվում: Սրանք Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու և մեկ փոքրիկին վիրավորելու համար  մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի արդեն նախկին փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքերն են:

«Նա հոգեկան խանգարում ունեցող մարդու տպավորություն չէր թողնում: Հարցերին թեպետ դժվարությամբ և դանդաղ, բայց հստակ էր պատասխանում: Գիտակցեր էլ իր կողմից կատարված արարքը, հայտնեց, որ զղջում է: Այդքանը»,- Tert.am-ին պատմեց Թամարա Յայլոյանը:

Վերջինս  եղել է Վալերի Պերմյակովի փաստաբանը, երբ նա կասկածյալ էր և մասնակցել է մի շարք քննչական գործողությունների: Որպես փաստաբան ներգրավվելու հարցով իրեն դիմել է Շիրակի քննչական պետի տեղակալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ