12:45 , 17 հունվար, 2015Քվանտային մեխանիկան գիտության կարևորագույն բաժիններից մեկն է, որը թույլ է տվել գիտնականներին երևույթները բացատրել ատոմային ու ենթաատոմային մասնիկների մակարդակում։ Որքան ավելի է զարգանում քվանտային տեսությունը, այնքան ավելի «առեղծվածներ» է այն առաջ բերում, այդ է պատճառը, որ Էնշտեյնը նշել է, թե որքան զարգանում են քվանտային տեսության հաջողությունները, այնքան այն անիմաստ է թվում։ Զարմանալի չէ, որ քվանտային մեխանիկան այսքան մեծ ազդեցություն է թողել իրականության մասին ունեցած մեր պատկերացումների վրա։

Քվանտային դաշտի տեսության ու հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումների համաձայն՝ Սև խոռոչը մի տարածք է տիեզերական ժամանակի մեջ, որից գրավիտացիան կանխում է ամեն ինչի, այդ թվում լույսի՝ դրա միջից դուրս գալ։ Խոռոչը սև է, որովհետև այն կարող է լույսն ամբողջությամբ կլանել իր մեջ։ Գոյություն ունի նույնիսկ մաթեմատիկական հաշվարկների միջոցով սահմանված տարածք, որը ցույց է տալիս «կետը, որից հնարավոր չէ վերադառնալ»։ Ընդհանուր պատկերացում կա այն մասին, որ հսկայական սև խոռոչ կա շատ գալակտիկաների կենտրոնում։

Լազերի նորարարական հայտնագործումը հնարավոր է դարձել հենց քվանտային մեխանիկայի շնորհիվ, որը ժամանակին ենթադրվում էր, թե ոչ մի պրակտիկ գործածություն չունի։ Ինչևէ, նորարարությունն ու զարգացումը հնարավորություն տվեցին քվանտի որոշակի քանակություն արտազատել, որը օգտագործվել է CD նվագարկիչներից մինչև հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման մեջ։

Քվանտային մեխանիկան աշխարհը նկարագրում է որպես եռաչափ տիեզերք, որն իրենից պարզապես հոլոգրամ է ներկայացնում։ Գերմանական-բրիտանական աստղադիտարանի զեկույցների համաձայն՝ իրենց հաջողվել է տիեզերական ժամանակի մեջ փոքր ծփանք նկատել, որը հնարավոր է՝ քվանտային պիքսելիզացիայի նշան է։

Այս տեսությունը, որն այլ կերպ «Վերջնական տեսություն» է կոչվում, համաձայնեցնում է քվանտային դաշտի տեսությունն ու հարաբերականության ընդհանուր տեսությունը և բացատրում բոլոր հայտնի ֆիզիկական տեսություններն ու կանխատեսում սկզբունքների հիման վրա կատարված յուրաքանչյուր փորձարկման արդյունք։ Այնուամենայնիվ, քվանտային մեխանիկայի ու հարաբերականության ընդհանուր տեսության ամբողջական միավորումը դեռևս չլուծված խնդիր է։

Քվանտային մեխանիկայի մասնագետները գիտափորձեր են անցկացրել՝ փորձելով ուսումնասիրել մեր աշխարհից զուգահեռ աշխարհ և ժամանակի մեջ ճամփորդելու հավանականությունը։ 2010թ-ին անցկացրած գիտափորձի ժամանակ գիտնականներին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես է մետաղի առանձնացված մասնիկը միաժամանակ կարողացել շարժվել ու անշարժ մնալ։ Սա տեղի է ունեցել շարունակական ժամանակահատվածում քվանտային մասնիկների առաջ ու հետ շարժվելու կարողության շնորհիվ. կարողություն, որը կարող է ապագայում հննարավորություն ստեղծել ժամանակի մեջ ճամփորդություն իրականացնել։