«Հայկական ժամանակ». ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխ. դատախազին, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեին հնարավորություն տրվի հարցաքննել Պերմյակովին


07:25 , 17 հունվար, 2015

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխ. դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին:

Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Քննչական խումբը ղեկավարում է ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Գևորգ Աղաբաբյանը»,–գրում է թերթը։