00:30 , 17 հունվար, 2015
Երեկ Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, ովքեր այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Հիմնադիր խորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանն ու Գագիկ Սարուխանյանն ասում են, որ իրենց մոտ հայտնաբերված ատրճանակն օրինական է: Սա ոչ ոք չի վիճարկում, բայց զինված չի կարելի մասնակցել խաղաղ հանրահավաքների ու ցույցերի: Սա էլ, կարծում եմ, չպետք է վիճարկեն Եղնուկյանն ու Սարուխանյանը: