Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել


22:42 , 16 հունվար, 2015

Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ երեկվա դեպքերի հետ կապված ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: 

Այս մասին  նշել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):

Այս պահին քրեական գործով անցնող կասկածյալներ չկան: