21:49 , 16 հունվար, 2015Կոկոսի հյութը` անցյալ տարվա հիթը, իր տեղը զիջում է նոր զովացուցիչ ըմպելիքին` կեչու հյութին։
ԱՄՆ-ում կեչու հյութն արդեն վաճառում են մարզասրահներում, սակայն ըմպելիքն աստիճանաբար գրավում է նաև եվրոպական շուկան:
Նշվում է, որ կեչու հյութը պարունակում է C վիտամին, կալցիում, կալիում, ցինկ, պղինձ, ինչպես նաև ունի հակաուռուցքային, երիտասարդացնող, իմունային համակարգը պաշտպանող հատկություններ: Ըմպելիքի մշտապես օգտագործումը կօգնի մաքրել օրգանիզմը տոքսիններից և նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
Բացի այդ, բնական կեչու հյութը թարմացնող հատկություն և հաճելի համ ունի: