Երբևէ նախադեպ չի եղել, որ հանրային պաշտպանի կամ փաստաբանի անունը գաղտնի պահվի. Փաստաբանները՝ Պերմյակովի գործի մասին


21:31 , 16 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի  կարծիքով՝ ՀՀ դատավարությունների պատմության մեջ չի եղել  դեպք, երբ որևէ հանացործի հանրային պաշտպանի անունը գաղտնի պահվի, այդ թվում՝ Նաիրի Հունանյանի, Սերոբ Տեր-Պողոսյանի:

«Փաստաբանը կարող է ցանկության դեպքում չստանձնել գործը, իր վստահորդի պաշտպանությունը, իսկ հանրային պաշտպանը պարտավոր է վերցնել՝ անկախ ամեն ինչից»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը գործելու և

6  ամսական երեխայի սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրված Վալերի Պերմյակովին կտրամադրվի հանրային պաշտպան, ում  անունը, սակայն,  գաղտնի է պահվում վերջինիս անվտանգության նկատառումներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ