Մերկելը բացառել է Պուտինի մասնակցությունը Գերմանիայում կայանալիք գագաթնաժողովին


19:06 , 16 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շանս չունի հրավիրվելու այս տարի հունիսին Գերմանիայում G7 գագաթնաժողովին: Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ G7-ը հարգում է միջազգային իրավունքը, հիմնված է միասնական արժեքների վրա, իսկ Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը և Դոնբասի դեպքերը հակասում են դրան:

Մերկելը նաև հավելել է, որ գարնանը կքննարկվի հակառուսական պատժամիջոցները չեղյալ համարելու հարցը, սակայն դրանք ամենայն հավանականությամբ անփոփոխ կմնան` հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը: