Նժդեհը երբեք չի ասել «ռուսը նույն կյաժ թուրքն է» միտքը


16:20 , 16 հունվար, 2015

Մեր՝ հայերիս թշնամիները թուրքերն ու բոլշևիկներն են և նրանց գործակալները: Սրանք Գարեգին Նժդեհի խոսքերն են, որոնք ուղղված չեն ռուս ժողովրդին, քանզի բոլշևիկներն իրենց համարում էին ազգային պատկանելություն չունեցող հեղափոխականներ, և հենց նույն բոլշևիկները գնդակահարեցին ցարական Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդին իր ողջ ընտանիքով՝ վերջ դնելով Ռուսաստանի փառապանծ ցարական պատմությանը: 
Պետք չէ խեղաթյուրել Գարեգին Նժդեհի խոսքերը. մեծն Նժդեհը երբեք չի ասել «ռուսը նույն կյաժ թուրքն է» միտքը: