Ուսուցողական պատմություն աղքատ հարուստների մասին


21:26 , 2 հոկտեմբեր, 2012

Տեսանկյուն
Մի անգամ մեծահարուստ հայրն իր փոքրիկ տղային տանում է շրջագայության: Նա փորձում է ցույց տալ որդուն, թե որքան աղքատներ կան, որպեսզի տղան գնահատի հոր հարստությունը:
Նրանք մի ամբողջ օր անց են կացնում մի շատ աղքատ գյուղացու ագարակում:
Տուն վերադառնալիս հայրը հարցնում է.
«Ինչպե՞ս էր շրջագայությունը: Տեսա՞ր, թե մարդիկ որքան աղքատ կարող են լինել»:
«Այո, տեսա»,- պատասխանում է որդին:
«Իսկ ի՞նչ տեսար»:
«Տեսա, որ մենք տանը մի շուն ունենք, իսկ նրանք չորսն ունեն:
Մենք մի լողավազան ունենք, որ ձգվում է մինչև այգու կենտրոնը, իսկ նրանք մի անծայրածիր ծով ունեն:
Մենք մեր այգին լամպերով են լուսավորում, իսկ նրանց այգին` աստղերը:
Մեր տեսադաշտը միայն այս բակն է, իսկ նրանց առջև է ողջ հորիզոնը…
Շնորհակալություն, հայրիկ, որ ցույց տվեցիր, թե որքան աղքատ ենք մենք»: