14:44 , 16 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վարույթ իրականացնող մարմինը Գյումրիում կատարել է դատավարական մի շարք գործողություններ: Նա նշեց, որ մանրամասները կներկայացնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ