19:52 , 2 հոկտեմբեր, 2012 ...Երկինքը նարնջագույն էր..,արևը` կապույտ...
Օդը անհանգիստ էր
...Ծաղիկները գունատվել էին..,գայլերը քնել էին..
Օդում խառնաշփոթ էր
...Լուսինը կարմրել էր..,թռչունները պարում էին...
Օդը շփոթվել էր
...Ցավ զգացի...,մանուշակագույն վարդի փուշն էր...
Օդը վախեցել էր
...Մեկը հայտնվեց...,ուզում էր օգնել...երևի բարի էր...
Օդը զարմացել էր
...Անձրևը կտրվեց....քամին տաքացնում էր ...
Օդը դողում էր
...Ջուրը կանգնել էր...,ծիածանը կանաչ էր...
Օդը լալիս էր
...Թիթեռներ կային...,մեկը հեռվից կանչում էր...
Օդը կարոտել էր
...Ձայնը խոստանում էր...,համոզում էր...
Օդը հավատում էր
...Մեկն ամուր գրկել էր.....
Օդը ժպտում էր
...Երկինքը նարնջագույն էր...
Օդը սիրում էր
P.S. Օգոստոսի 169-ն էր...