ԵՄ-ն Հայաստանին հատկացրեց ևս 77.5 մլն եվրո


14:37 , 16 հունվար, 2015

ԵՄ-ն Հայաստանին հատկացրեց ևս 77.5 մլն եվրոYerkir.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը:   Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նշել է.    «Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք,   Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից է, և մեր հարաբերությունները ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ Եվրոպական միության անդամ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրում: Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ