Լարիսա Ալավերդյան. Գյումրիում կատարված հանցագործությունն ունի քաղաքական թե նպատակ, թե աստառ և չեմ բացառում՝ հետևանքներ


14:04 , 16 հունվար, 2015

Լարիսա Ալավերդյան. Գյումրիում կատարված հանցագործությունն ունի քաղաքական թե նպատակ, թե աստառ և չեմ բացառում՝ հետևանքներPanorama.am-ը գրում է․

«Անտեղի են գտնում որևէ հակառուսական հիստերիա: Մենք չպետք է տրվենք այդ հուզմունքներին և բերենք դա այդ դաշտը: Չգիտենք՝ իրականում ինչ է եղել, բայց որ համապատատասխանում է այն նպատակներին, որոնք դրված են Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, Արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի, դա հստակ է: Հանցագործությունն ունի քաղաքական թե նպատակ, թե աստառ և չեմ բացառում՝ հետևանքներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ-ի գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա, Գյումրիում կատարված սպանությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մթության մեջ են, կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը չունի: Լ.Ալավերդյանը տրամաբանական չի համարում, որ հանցագործությունը կատարել է մեկ հոգի, կամ կոնկրետ Վ. Պերմյակովի կողմից, որովհետև ոչ մեկը նրան չի տեսել հանցագործության վայրում: Նա կասկածի տակ է դնում նաև հանրությանը ներկայացված վարկածը: 

«Ինչո՞ւ են նրան բռնել ռուս սահմանապահները: Վստահություն չի ներշնչում ռուս սահմանապահի բացատրությունը, թե զինծառայողը ցանկացել է հատել հայ-թուրքական պետական սահմանը և իրենք բռնել են»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ