13:33 , 16 հունվար, 2015
Galatv.am-ը գրում է․
Կրեմլն անհնար է համարում մեկնաբանել ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի արարքները, եւ թե ինչ մթնոլորտ է տիրում 102-րդ ռազմաբազայում կամ ովքեր են մեղավոր Գյումրիում ընտանեկան ողբերգության համար:
Այսպես են պատասխանել ԳԱԼԱ-ին ՌԴ նախագահի մամլո ծառայությունից:
Նշենք, որ նախ հեռախոսազրույցի ընթացքում մամլո ծառայության աշխատակիցը նշեց, որ մեզնից է առաջին անգամ լսում նման դեպքի մասին և հրաժարվեց մեկնաբանություն տալ: Հետո հորդորեցին գրավոր հարցում ուղարկել ՌԴ նախագահի մամլո ծառայություն, որպեսզի պարզ լինի Կրեմլի անմիջական դիրքորոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ