Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Պետր Միկիսկան


13:27 , 16 հունվար, 2015

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Պետր ՄիկիսկանSlaq.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները: