Գյումրու քաղաքապետը զսպվածության կոչ արեց (տեսանյութ)


12:44 , 16 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Հանցագործը դավանանք, ազգություն չունի, այստեղ չպետք է ասենք՝ ռուս կամ հայ. պետք չէ այս հարցը ռուս-հայկական հարաբերությունների սեղանի վրա դնել։ Այս մասին մամուլի ասուլիսին այսօր ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին սպանդի համար մեղադրվող ռուս զինվորականին։ 

Նա կոչ արեց մեկ կամ երկու դեպքի պատճառով սեպ չխրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ։ 

«Այստեղ հանցագործություն է կատարվել, որը պետք  է պատժվի և մեր պահանջն է, որ մնա հանրապետությունում և այստեղ պատժվի»,-ասաց նա։

«
Պետք  է խստորեն պատժվի, որ դաս լինի այն զինվորականների համար, որ բերվում են  Գյումրի»,-հավելեց քաղաքապետը և նշեց ռազմաբազայի ղեկավարությունը պետք է իր տեղում լինի, որ նման դեպքեր չլինեն։ 

Նրա համար ևս հարցեր են առաջացել, թե ինչպես զինվորը կարող էր ալկոհոլ օգտագործել և ավտոմատով դուրս գալ, և կարծում է, որ ռազմաբազայի անձնակազմը ունի իր  մեղավորությունը։ 

«Ես՝ որպես Գյումրու քաղաքապետ, պատասխանատու եմ իմ քաղաքացիների համար,  շատ եմ սիրում իմ քաղաքը  և իրականում ծառայում եմ քաղաքին, որ ինչ-որ փոփոխություններ լինի բարոյահոգեբանական մթնոլորտում»,–ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ