Մայքլ Բեյի «Տրանսֆորմերները. Կործանման դարաշրջան» ֆիլմը «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությանն առաջադրվել է միանգամից յոթ անվանակարգում՝ «վատագույն ֆիլմ», «վատագույն սցենար» և «վատագույն դերասանական կազմ», «վատագույն ռեժիսոր» և այլն:
Ֆիլմը 2014 թվականին զբաղեցրել է ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկի 5-րդ հորիզոնականը: Այն համաշխարհային վարձույթից հավաքել է 1 մլրդ դոլար:
