11:27 , 16 հունվար, 2015
168.am-ը գրում է․
Բրիտանական The Guardian թերթն անդրադարձ է կատարել Գյումրիի դեպքերին՝ հիշեցնելով, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, որոնց թվում՝ երկու տարեկան երեխա (Հասմիկ Ավետիսյան), իսկ ընտանիքի ողջ մնացած միակ անդամ, վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց. «Հազարավոր մարդիկ երեկ հարգել են սպանվածների հիշատակը, ինչպես նաև պահանջել են, որ մարդասպանի դատն իրականացնի հայկական կողմը: Սարսափելի սպանությունը յուրահատուկ է նրանով, որ կասկածյալը ոչ թե հայ է, այլ՝ ռուս: Խոսքը ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի մասին է: Ռուս սահմանապահները նրան ձերբակալել են Թուրքիա անցնելու փորձ կատարելիս, ինչից հետո նա ընդունել է կատարած հանցանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ