11:21 , 16 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից: Պատասխան հանդիպումն արգենտինացի մասնագետի սաներն ավարտեցին ոչ-ոքի` 2:2 հաշվով և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին:
«Առաջին խաղակեսում մեզ համար ավելի դժվար էր, քան երկրորդում: Ընդմիջումից հետո ավելի լավ խաղացինք: Գիտակցում էինք, որ խաղում ենք Չեմպիոնների Լիգայի հաղթողի հետ: Ի դեմս «Ռեալ»-ի «Ատլետիկո»-ն հաղթել է աշխարհի լավագույն թիմին»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:
Հիշեցնենք` մրցաշարի քառորդ եզրափակչում «Ատլետիկո»-ն ուժերը չափելու է «Բարսելոնա»-ի հետ: Առաջին խաղը կայանալու է հունվարի 21-ին կատալոնացիների հարկի տակ: