10:52 , 16 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերն իրեն թիմի հիմնական կազմի խաղացող է համարում: Նա ցանկանում է անել հնարավորը, որպեսզի Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանում հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ունենա: «Այժմ նոր շրջան է սկսվում, և մենք բոլորս միասին պետք է առաջ նայենք: Սխալ կլինի կենտրոնանալ անցյալի վրա: Ես պատրաստ եմ երկխոսության Յուրգեն Կլոպի հետ: Ինձ է պատկանում թիմի մեկ համարի մարզաշապիկը: Ելնելով այդ փաստից` կարող եմ ասել, որ ես առաջին համարն եմ»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ