Ախր ինչպե՞ս չենք հասկանում, որ սա սադրանք է


10:29 , 16 հունվար, 2015

Ախր.... ախր.... լռիվ անկառավարելի վիճակ ա: 
Պիտի չէ՞ ինչ-որ մեկի շուրջ, ինչ-որ գաղափարի ու պահանջի շուրջ համախմբենք։
Ո՞նց չենք հասկանում, որ սա սադրանք ա։
Ինչ-որ մեկի ծրագրերն ու նպատակներն ենք իրագործում ախր... 
Էնքան պայծառ ու լուսավոր գլուխներ ունենք, տեր կանգնեք, որ ժողովուրդն ամբոխ չդառնա հանկարծ:
Որ թշնամու ուզածը չլինի, ու մեր ձեռքով տաք շագանակներ չհանի ինչ-որ մեկը....

Հ.Գ. Նախագահը մի բան ասել ա՞։
Գյումրիի քաղաքապետը երևում ա՞։
Շատ խորհրդավոր լռություն ա վերևներում... Չնայած էս լռությունից օդն ավելի մաքուր ա: Բայց հո ձևը սենց չի՞։