10:07 , 16 հունվար, 2015
Galatv.am-ը գրում է․
Երեկ երեկոյան Գարեգին Նժդեհ փողոցում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում մարմնական տարբեր վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել14 տուժած, նրանցից 5-ը ոստիկաններ են:
Այսօր բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ փոխանցեց, որ այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում 2 տուժած ոստիկան, իսկ մյուսները դուրս են գրվել: Իսկ ոստիկաններից մեկին երեկ երեկոյան տեղափոխել են մայրաքաղաք՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, վերջինս վիրահատվել է, եւ այժմ ոստիկանի առողջական վիճակը բավարար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ