Գանգուղեղի վնասվածք ունեցող մեկ ոստիկան Գյումրիից տեղափոխվել է Երևան


09:24 , 16 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Ծանր վիճակում գտնվող ոստիկանին, ով ուներ գանգուղեղի վնասվածք, Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գյումրիի բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Իսահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց բախում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ