08:54 , 16 հունվար, 2015«Հայաստանում դատավորների, դատախազների, նախարարների որդիները ավանդաբար դատավոր են դառնում։
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանի որդին եւս հավակնում է դատավոր նշանակվել։ Խոսքը փաստաբան Արսեն Սարդարյանի մասին է, որն ընդգրկված է ապագա դատավորների ցուցակում։ Մնում է սպասել, թե երբ կլինի դատավորի թափուր պաշտոն, որպեսզի նրան ՀՀ նախագահը դատավոր նշանակի»։