Լճի կենտրոնում գտնվող աշտարակի գաղտնիքը


07:30 , 16 հունվար, 2015

Իտալական Ռեսիա լճի կապույտ ջրերի միջից վեր է խոյանում այս մենավոր աշտարակը։ Սա միակ երևացող մնացորդն է Գրաունայից` քաղաք, որը ջրի տակ է անցել ավելի քան 60 տարի առաջ։

Բնականաբար, քաղաքի բնակիչները դեմ էին այդ գաղափարին, բայց ի զորու չէին դիմակայել ազդեցին ընկերությանը, որը պատրաստվում էր միացնել երկու լճերը` դարձնելով դրանք մեկ մեծ լիճ։ Երբ նախագծի իրականացման համար ամեն ինչ պատրաստ էր, մի քանի քաղաքներ քանդվեցին և ջրասույզ եղան։ Միակ բանը, որ մնաց տեսանելի, դա հին զանգակատունն էր։ 
Ձմռանը, երբ լիճը սառչում է, կարելի է քայլելով գնալ և մոտիկից տեսնել մենավոր աշտարակը։