Թուրքիայի միակ հայկական գյուղ Վաքըֆլըում կվերականգնեն պատմական շինությունը


17:34 , 2 հոկտեմբեր, 2012

ՎաքըֆլըԹուրքիայի միակ հայկական գյուղում պատրաստվում են վերականգնման աշխատանքներ իրականացնել, փոխանցում է «Ջիհան» գործակալությունը:

Թուրքիայի հարավի միջերկրածովյան Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթ) Սամանդաղ շրջանում գտնվող Վագուֆլու (Վաքըֆլը) գյուղում գտնվող պատմական տունն ամբողջովին կվերականգնվի: Վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Վաքըֆէվի» («Վաքըֆ տուն») կոչվող շինության վերականգման ծախսերը կհոգան նահանգային իշխանությունները: Պատմական շենքի վերականգնումով թուրք ղեկավարները նախատեսում են աշխուժացնել զբոսաշրջությունն այս վայրերում:

Շենքում վերանորոգումից հետո գործելու է չորս սենյակից բաղկացած հյուրատուն, ռեստորան և կաֆետերիա:


Գևորգ Պետրոսյան