01:35 , 16 հունվար, 20151in.am–ը գրում է.

Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելը կապահովի միջազգային կայունացման ամրապնդումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է Ria Novosti-ն:
«Թուրքիան և ԵՄ-ն միասնական շահեր ունեն, և ԵՄ-ին մեր անդամագրումը կամրապնդի միջազգային կայունությունը: Մենք շնորհակալ ենք մեր ընկերներին Թուրքիային ԵՄ ընդունելու կարևորությունը հասկանալու համար և ցանկանում ենք արագացնել այդ գործընթացը»,- ասել է Դավութօղլուն:
Նա հավելել է, որ Տուսկի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է արտոնագրային ռեժիմի լիբերալիզացման մասին: