00:46 , 16 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Մուսուլման Լասանա Բատիլին, որը Փարիզում հրեական խանութի հարձակման ժամանակ փրկել է 6 պատանդների, հաջորդ շաբաթ Ֆրանսիայի քաղաքացիություն կստանա: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևի կոմյունիկեում, գրում է Ria Novosti-ն:
Ծագումով Մալիից 26-ամյա Բատիլին 2006-ից ապրում է Ֆրանսիայում: 2014-ին նա դիմել է քաղաքացիություն ստանալու համար: Որպես կանոն` հարցի քննարկումը տևում է մոտ 1.5 տարի:
Բատիլիի` քաղաքացիություն ընդունելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի` հունվարի 20-ին: