Հանուն ազգային միասնության մեկ անգամ էլ հավատանք մեր ծոցից դուրս եկած Հայ իրավապահին ու դատախազին


00:55 , 16 հունվար, 2015

Կատարված ողբերգության ցավին գնալով միանում է մեկ այլ ցավ, որ մեր շատ ու շատ հայրենակիցներ կրկին մոլորության մեջ են, շատ հարազատ ընկերներ դառնում են սադրանքի զոհ.... Ինձ թվում է՝ հենց այս ամենի բուն պատճառը նաև այս իրավիճակի ստեղծումն էր.... Բերեք զգոն լինենք, սթափ գնահատենք դրությունը: Հանուն ազգային միասնության մեկ անգամ էլ հավատանք մեր ծոցից դուրս եկած Հայ իրավապահին ու դատախազին..... Ու տեսնելով այս ամենը՝ առավել ատելի են դառնում այն սուտի հայրենասերները, որոնց, վստահ, մի բան է հետաքրքրում՝ օգտվել ամեն տեսակ իրավիճակից ու լինել ժողովրդական հուզումների առաջին շարքում, բորբոքել, տարածել ու անհարգի մեծացնել դրանք.... Չէ՞ որ ամեն բան նորից անցնելու է, իսկ արևմտյան գրանդների հոսքն իրենց գրպաններ պետք է շարունակվի.... Ամոթ, հազար ամոթ այդ անբարոներին... Հերիք է, ուշքի եկեք, ազնիվ մոլորյալներ. երբ որ իսկապես կդավեն մեզ մեր իրավապահներն, այն ժամանակ բոլորս էլ, շատ շատերը ձեզանից անկեղծ ու մինչև վերջ, դուրս կգան պայքարի....