ՀՀ ոստիկանության պարզաբանումը Գյումրիի և Երևանի Ազատության հրապարակի դեպքերի մասին


00:34 , 16 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև՝ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները` խաղաղ հավաքների մասնակիցների  իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Դրա հետ մեկտեղ ՀՀ ոստիկանությունը, բացառապես օրենքով նախատեսված միջոցների կիրառմամբ, ապահովել է նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

2015թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում, Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք: Ոստիկանության ներկայացուցիչները հավաքի մասնակիցներին մի քանի անգամ կոչ են արել իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքներն իրացնելիս ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներ և հակաիրավական այլ գործողություններ կատարելուց: Այդուհանդերձ, երթին միացած մի խումբ անձինք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև՝ դիմադրություն ցույց տվել հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված իրենց պարտականությունները կատարող ոստիկաններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ