ԵՄ-ն մի քանի տարի ունի «Թուրքական հոսքին» միանալու համար. «Գազպրոմի» ղեկավար


00:26 , 16 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Եվրոհանձնաժողովի էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հարավային հոսքը» վերջնականապես սառեցված է, իսկ Ուկրաինայով անցնող տրանզիտային գազն արտահանվելու է Թուրքիայով:

Միլլերի խոսքերով, այժմ Ուկրաինայով անցնող 63 մլրդ/խմ ռուսական տրանզիտային գազի միակ մարշրուտը լինելու է «Թուրքական հոսքը»: Ռուսաստանցի պաշտոնյան նաև հավելել է, որ եվրոպացիները արդեն տեղեկացվել են այդ մասին և գիտեն, որ պետք է նոր ենթակառուցվածքներ ստեղծեն Թուրքիայի և Հունաստանի սահմանում: