23:24 , 15 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Երեկ հակառակորդը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշեց, որ կրակահերթն ուղղված է եղել տներին: «Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Կրակոցների հետևանքով միայն նյութական վնաս ենք կրել` 4 տուն է վնասվել` մեկի` պատերը, մյուսների` տանիքը կամ պատուհանները»,- ասաց Սաղոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ