Գարգառ գյուղի երկու բնակչի պատճառվել է ծանր մարմնական վնաս. armlur.am


22:26 , 15 հունվար, 2015

Գարգառ գյուղի երկու բնակչի պատճառվել է ծանր մարմնական վնասArmlur.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 04:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բժշկական կենտրոն են ընդունվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ Ս. Շահվերդյանը և Լ. Հարությունյանը:

Նույն օրը Լ.Հարությունյանը գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ ընկերոջ՝ Սամվել Շահվերդյանի հետ 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 02-ի սահմաններում, նրան պատկանող «Օպել-Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհով երթևեկելիս, ավտոմեքենան կանգնեցրել է անծանոթ, 25-30 տարեկան տղամարդ` խնդրելով տեղափոխել Սպիտակ քաղաք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ