21:45 , 15 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Այժմ «Կամասուտրան» կարելի է ոչ միայն կարդալ, այլև գործել: Ձեռագործի վարպետ Ջերալդին Ուորները ձեռնարկ է թողարկել, որտեղ բոլոր ցանկացողներին սովորեցնում է սեքսով զբաղվող մարդկանց հյուսել:
«Հյուսիր քո սեփական «Կամասուտրան» անվանումով գիրքը նկարագրում է, թե ինչպես գործել սեքսով զբաղվելու 12 դիրքերը և յուրաքանչյուր տեսարանը ներկայացնում է առանձին, հաղորդում է The Huffington Post-ը:
Ջերալդինը վաղուց է ձեռագործի վարպետության դասեր տալիս, սակայն նման բաց նախագծի հետ իր անունը չէր ցանկանում կապել, այդ պատճառով էլ հանդես էր գալիս Թրիքսի ֆոն Փերլ կեղծանվամբ: Նա խոստովանել է, որ սկզբում ինքն էլ է ապշել իր համարձակությունից։
Բոլոր 12 նախագծերը Ուորները սրամիտ մեկնաբանություններով և գունավոր լուսանկարներով է համեմել, իսկ սիրով նրա ձեռագործ կերպարները զբաղվում են տարբեր վայրերում՝ կինոթատրոնում, բախուրիի մոտ, գրասենյակի զուգարանում և վրանում: