21:26 , 15 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի դատաքննությունը պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքում: Panorama.am-ին նմնա կարծիք հայտնեց ռուս պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովը: Վերջինիս խոսքով՝ դա բխում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող իրավապայմանագրային նորմերից:
«Իմ որդին ներկայումս ծառայում է բանակում, և ինձ համար ամեն ինչից զատ այս իրադարձությունը մեր բանակի վրա չափազանց ամոթալի բիծ է: Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ այս իրադարձության մեջ որևէ քաղաքական իմաստ կա, սա մաքուր քրեական երևույթ է, որը պետք է պատժվի պաասխանատվության ամենա-ամենաբարձրագույն ձևով: Այս առումով որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- մեզ հետ զրույցում նշեց Մոդեստ Կոլերովը:
Անդրադառնալով տեղի ունեցած միջադեպի քննությանը՝ փորձագետը նշեց. «Գոյություն ունի Գյումրիում ռուսական ռազմական բազայի գործունեության վերաբերյալ համաձայնագիր: Այդ համաձայնագրով, համաձայնագրի իրավական կարգավորումներով՝ քրեական բնույթի բոլոր իրադարձությունները պետք է քննվեն և հանգուցալուծվեն Հայաստանի տարածքում: Երկու կարծիք լինել չի կարող: Ես չգիտեմ՝ որտեղի՞ց են ծագում կողմնակի կարծիքները: Եթե մենք ուզում ենք հավատարիմ մնալ այդ համաձայնագրին, ուրեմն՝ պետք է լինի Հայաստանի տարածքում: Եթե չենք ուզում հավատարիմ մնալ, պետք է այդ մասին ուղիղ ասել: Առայժմ ես այդ համաձայնագրի հանդեպ ողջամիտ դիրքորոշում չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ, ովքեր քննարկում են այդ խնդիրը, պետք է վերադառնան համաձայնագրի տեքստին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ