20:55 , 15 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Վենեսուելայի չքավոր ընտանիքներին արգելել են պետության կողմից սուբսիդավորվող խանութներ շաբաթական երկու անգամից հաճախ այցելել: Այս մասին հայտնում է The Times թերթը: Համապատասխան սահմանափակումները մտցվել են մթերքների աճող դեֆիցիտի և սննդամթերքի թանկացման հետ կապված:
Պարբերականի տեղեկությամբ՝ այդ միջոցառումների պահպանումը վերահսկելու համար ֆիքսված գներով խանութների մոտ ոստիկաններ են հսկում: Նրանք ստուգում են գնորդների փաստաթղթերը, նաև առևտրի կետերը պահպանում են վրդովված վենեսուելացիներից:
Իրավապահ մարմինների աշխատակիցներից բացի՝ խանութների մոտ են նաև միգրացիոն ծառայության ներկայացուցիչները: Նրանք չպետք է թույլ տան գնումներ անել օտարերկրացիներին, որոնք այնտեղ էժան ապրանքներ են գնում ու մաքսանենգությամբ փոխադրում հարևան երկրներ:
The Times-ը նշում է, որ մթերքների պակասը նկատելի է ոչ միայն պետական խանութներում, այլև երկրի սև շուկայում: