19:49 , 15 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Դաժան սպանության դեպքեր մեր երկրում երբեմն-երբեմն գրանցվում են, սակայն հազվադեպ է լինում, երբ միաժամանակ սպանության զոհ են դառնում ընտանիքի մի քանի անդամներ:
Նման ոճրագործության սարսափելի դեպք գրանցվել էր տարիներ առաջ ` Կոտայքի մարզի Նոր Գյուղում, երբ մի գիշերում դանակահարել, որոշ ականատեսների խոսքով` մորթել էին եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներին, այդ թվում` երեխայի: Սպանությունը, որի մասին այսօր քչերը գիտեն, կարճ ժամանակ անց բացահայտվեց, ասում են` պատճառը փողն էր:
Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած` իր դաժանությամբ նմանը չունեցող ոճրագործության պատճառը մինչ այսօր անհայտ է մնում: Հենց այդ դաժանությունն ու հանգամանքների տարօրինակ դասավորությունն էլ օդում առկախված թողեցին բազմաթիվ հարցեր: Ինչո՞ւ, ինչպե՞ս... Այս հարցերի պատասխանն արդեն մի քանի օր է փորձում է գտնել հանրությունը: Սա այն դեպքերից է, երբ «քննությունը կպարզի» կամ «քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները» հավաստիացումները մարդկանց վստահություն չեն ներշնչում: Ավելին` դեպքի օրն ու դրան հաջորդած ժամանակահատվածում իրավապահ մարմինների ղեկավարների, ինչու չէ, նաև հարևանների իրարամերժ հայտարարություններն ու հավաստիացումները ոչ այնքան լույս են սփռում այս պատմության վրա, որքան խճճում այն:
Չենք տեսել, չենք լսել
Ըստ նախաքննական մարմնի` հանցագործություն կատարած անձը ԱԿ տեսակի ինքնաձիգից (Կալաշնիկովի ինքնաձիգ) է կրակոցներ արձակել` առնվազն 20 կրակոց: Ուշադրություն` ինքնաձիգը խլացուցիչ չի ունեցել, այսինքն` հանցագործությունն անաղմուկ չի կատարվել: Սակայն Ավետիսյանների հարևանները պնդում են, որ կրակոցի ձայներ չեն լսել: Միայն հարևաններից մեկն է խոստովանում, որ պայթյունի ձայն է լսել, սակայն կարծել է, թե երկրաշարժ է: Մեկ ուրիշ հարևանն էլ կարծել է, թե հրավառություն է, եւ սա այն դեպքում, երբ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Մեկն էլ պնդում է, թե ձայներ չի լսել, քանի որ Ավետիսյանների տան եվրապատուհանները ձայնը խլացնում են… Այ քեզ եվրապատուհան: Հարեւանները զրույցների ժամանակ պարզապես ինքնապաշտպանվում էին, առանց լսելու հարցը` հայտնում, որ ոչինչ չեն տեսել և չեն լսել: Ըստ էության` նրանց մոտ համատարած վախի մթնոլորտ էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ