Բելգիացի ճարտարապետը ներկայացրել է ապագայի Փարիզի նախագիծը


19:29 , 15 հունվար, 2015

Untitled-21in.am-ը գրում է․

Բելգիացի ճարտարապետ Վինսենթ Կալեբոն ներկայացրել է ապագայի Փարիզի նախագիծը: Smart City-ի նախագիծը ներկայացվել է Փարիզի արդիականացման գլոբալ պլանի շրջանակներում:

Նա նախագծով Փարիզը վերածելու է «կանաչ քաղաքի», հայտնում է Archdaily կայքը:

Մասնագետի խնդիրը էկո-մայրաքաղաք ստեղծելն է՝ քաղաքի բոլոր տեսարժան վայրերի պահպանմամբ ու նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Smart City աշխատանքը ներկայացված է Climate Energy գլոբալ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Փարիզը մինչև 2050 թ. վերածել էկո-քաղաքի:

Բելգիացին առաջարկում է մոդիֆիկացնել սովորական երկնաքերերը՝ տնկելով ծառեր: Նախատեսվում է նման շինություններում տեղադրել պասիվ ջեռուցման ու սառեցման տեխնոլոգիաներ, անձևաջրի մշակման համակարգեր ու այգիներ, որոնք կօգնեն մաքրել օդը: