19:16 , 15 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Արաբական աշխարհի վերածնունդը» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ աշխարհի բոլոր մուսուլմաններին «ֆանատիզմի, արմատականության և անհանդուրժողականության գլխավոր զոհ է» անվանել: Այս մասին հայտնում է Lenta-.ru-ն` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի` ծայրահեղական իսլամիզմի տարածման պատճառը հակամարտությունների անհավասարությունն է և լուծված չլինելը: Օլանդը նաև նշել է, որ «ահաբեկչության առջև բոլորս մեկ ենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ