«Էստեղ բոլորս հայեր ենք, ցանկանում ենք, որ ճիվաղը դատվի Հայաստանում ու ՀՀ օրենքներով. Շիրակի թեմի առաջնորդ


18:46 , 15 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին ՀՀ Գևորգ Կոստանյանի հեռանալուց դատախազության շենքի մոտ եկավ և հետո ելույթով դիմեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը: Վերջինս հավաքվածներին ասաց, որ բոլորի ցավը հստակ է, հայ ժողովրդին հարված է հասցվել անակնկալ ու դաժան:

«Էստեղ բոլորս հայեր ենք, ցանկանում ենք, որ ճիվաղը դատվի Հայաստանում ու ՀՀ օրենքներով։ Որպեսզի նա դատվի Հայաստանում և ՀՀ օրենքներով և նստի Հայաստանում, մենք այստեղ հայերով իրար հետ չէ, որ պետք է լուծենք հարցը: Մեր պահանջը ՌԴ-ից է, ռուսաստանյան զորակայանից: Մենք նրանցից պահանջելու ենք, որ ոճրագործին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ