Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը. համերգ, որը միահյուսել է երաժշտությունն ու գրականությունը․ armlur.am


17:52 , 15 հունվար, 2015

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը. համերգ, որը միահյուսել է երաժշտությունն ու գրականությունըArmlur.am-ը գրում է․

Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։ Համերգն առանձնահատուկ է իր ձևաչափով. երեկոյի շրջանակներում միահյուսվել էին դասական երաժշտությունն ու գրականությունը։ Հանդիսատեսն ականատես եղավ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի Դաշնամուրի և լարային նվագախմբի կոնցերտի կատարման և Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությանը: «Հերոսների և գերեզմանների մասին» նովելը համարվում է 20-րդ դարի արգենտինական լավագույն վեպերից մեկը՝ այսպես կոչված, «կախարդական ռեալիզմ» ուղղության փայլուն նմուշ, որի հիմնադիրները Սաբատոյի հետ միասին Բորխեսը, Ամադուն ու Մարկեսն են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ